Պատրաստ եմ բանակցել Պուտինի հետ, եթե դա է խաղաղության միակ ճանապարհը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է բանակցել ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ։ Բայց դա հնարավոր է մի պայմանով, այս մասին նա հայտնել է Փիրս Մորգանի հարցազրույցում։

Հարցազրույցի ընթացքում Զելենսկուն հարցրել են, թե արդյոք նա կկարողանա Պուտինի հետ նույն սեղանի շուրջ նստել, եթե հնարավոր լինի չորս խմբերից բաղկացած խաղաղ գործընթաց սկսել։

Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է դրան, եթե դա լինի միակ տարբերակը, որով մենք կարող ենք խաղաղություն բերել Ուկրաինայի քաղաքացիներին եւ չկորցնել մարդկանց։

«Անշուշտ, մենք գնալու ենք այս տարբերակին՝ այս չորս մասնակիցների հետ հանդիպմանը։ Ի՞նչ տարբերություն, թե ես ինչ եմ զգում, ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը նրա նկատմամբ։ Ես նրա նկատմամբ բարի չեմ լինի եւ նրան թշնամի եմ համարում։ Եվ ճիշտն ասած, կարծում եմ, որ նա էլ ինձ է թշնամի համարում։ Ահա այսպես»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031