Այսօր Սպիտակ տանը կկայանան Թրամփի և Նեթանյահուի բանակցությունները

Մի քանի ժամից Սպիտակ տանը կմեկնարկեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի բանակցությունները։

Ամերիկյան Аxios կայքի տեղեկություններով՝ դրանց ընթացքում իսրայելական կառավարություն ղեկավարը Թրամփին խնդրելու է իր երկրին այնպիսի զինատեսակներ տրամադրել, որոնցով հնարավոր կլինի ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Իսրայելը նման քայլի կդիմի, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տապալվեն։

Foreign Affairs հանդեսի տեղեկություններով՝ Թրամփն այսօրվա բանակցությունների ժամանակ կարող է Իսրայելին Իրանին հարվածներ հասցնելու սկզբունքային թույլտվություն տալ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031