Պատրաստ ենք դադարեցնել այդ ծիծաղելի պատերազմը․ Թրամփ

Ցանկանում եմ համաձայնության գալ Ուկրաինայի հետ՝ երկրի հազվագյուտ հողային տարրերին հասանելիություն ստանալու համար՝ որպես Ռուսաստանի հետ պատերազմում Կիևին ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու պայման: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական և տնտեսական օգնություն է ուղարկել Ուկրաինային, քան եվրոպացի գործընկերները:

«Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակում մենք նրանց տվածի համար կստանանք նրանց հազվագյուտ հողային տարրերը և այլ բաներ»,- ասել է նա:

Վերջինս նշել է, որ Ուկրաինայի կառավարությունից տեղեկություն է ստացել, որ նրանք պատրաստ են գործարք կնքել՝ ԱՄՆ-ի համար հասանելի դարձնելու ժամանակակից բարձր տեխնոլոգիական տնտեսության համար կարևոր տարրերը:

«Ես ուզում եմ հազվագյուտ հողային տարրերի հարցում ապահովություն ունենալ: Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ներդնում: Նրանք ունեն մեծ հազվագյուտ հողային տարրեր», — նշել է Թրամփը։

Թրամփը հավելել է, որ բանակցությունները շարունակվում են՝ հակամարտությունը ավարտին հասցնելու համար:

«Մենք շատ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում: Մենք պատրաստ ենք դադարեցնել այդ ծիծաղելի պատերազմը»,- եզրափակել է նա:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728