Հրդեհ Փարիզի ծերերի տանը. զոհվել է 3 մարդ, տուժել 8 հոգի

Առնվազն երեք մարդ մահացել է հրդեհի հետեւանքով, որը բռնկվել է Փարիզից ոչ հեռու գտնվող ծերերի տանը շաբաթ օրը, տեղեկացրել է BFM TV հեռուստաալիքը։

Եվս ութ մարդ վիրավորվել է հրդեհի հետեւանքով Բուֆեմոն քաղաքում գտնվող ծերերի տանը։

«Սա լուրջ դեպք է մեր քաղաքի համար,- ասել է քաղաքապետ Միշել Լաքրուան։- Ըստ երեւույթին, սա դժբախտ պատահար է»։

Լաքրուայի խոսքով՝ հրդեհն այն շենքում, որտեղ 75 տարեց մարդ է ապրում, վերցվել է վերահսկման տակ։

BFM TV հեռուստաալիքի հարցազրույցում նա ասել է, որ, ենթադրաբար, հրդեհն սկսվել է լվացքատանը եւ տարածվել շենքի երրորդ հարկի մի մասում։ Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ներկայացուցիչ, պարետ Ադրիեն Պոնին-Սինապայենը տեղեկացրել է, որ հրդեհը մարվել է այն բանից հետո, երբ պատահարի վայր են ուղարկվել 140 հրշեջներ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728