ԱՄՆ բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար

Վաշինգտոնն այսօր կբարձրացնի մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար։ Այս մասին նախօերին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը՝ նշելով, որ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։

Սպիտակ տունը պնդում է, որ այս քայլին է դիմում այն պատճառով, որ այդ երեք երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում ֆենտանիլ թմրանյութի ներմուծումը Միացյալ Նահանգներ կանխելու համար։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր մաքսատուրքերը կարող են ուժի մեջ մտնել արդեն այսօր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031