Ինչ գործառույթներ են են իրականացնելու տրանսպորտի հսկիչները. Կոստանյանը մանրամասներ է ներկայացրել

Քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասնել է հետևյալը.

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

Երթուղիների հաճախականության վերահսկում,
Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։
2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728