«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին: Այս մասին ասված է խմբակցության տարածած հաղորդագրությա մեջ:

««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների իշխող կոալիցիան, լեգիտիմության բացակայության պայմաններում հաշվի չնստելով ընդդիմադիր խմբակցությունների կարծիքի հետ, շարունակում է մեր քաղաքի և երևանցիների համար վնասակար որոշումների ընդունումը։

Ավելին, անտեսելով շուրջ 80 000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը,
ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»֊ով։

Մերժելով իշխանության հետզհետե լկտիացող ոճը, քաղաքացիներից գումար կորզելու անհիմն որոշումները՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31֊ին հրավիրվող արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը։

Կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր ուժերին Չապահովել քվորում՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031