Արարատ Միրզոյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարի՝ Թբիլիսի այցելելու հրավերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի՝ Թբիլիսի այցելելու հրավերը։

Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Չափազանց ուրախ եմ այսօր Հայաստանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակության։ Մենք, իհարկե, առիթ ունեցել ենք նախկինում հանդիպելու։ Դա եղել է միջազգային տարբեր հարթակներում։

Մեծ ուրախությամբ եմ Ձեզ հյուրընկալում և նաև մեծ ուրախությամբ լսեցի և ընդունում եմ Ձեր հրավերը՝ այցով լինել Թբիլիսիում»,- ասաց Միրզոյանը։ 

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031