Իսրայելի վարչապետը կիրակի օրը կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ բանակցությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կմեկնի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ հինգշաբթի օրը կվերադառնա Իսրայել, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակը։

Տեղեկությունների համաձայն՝ Նեթանյահուն կիրակի առավոտյան դուրս է թռչելու Բեն Գուրիոնի օդանավակայանից, երեքշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ, իսկ հինգշաբթի օրը կլքի Վաշինգտոնը։

Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը հնգօրյա ուղեւորության ընթացքում այլ ծրագրված հանդիպումների մասին չի հաղորդել, սակայն նշել է, որ ժամանակացույցը կարող է փոփոխվել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031