Հայաստանը հնարավոր է համարում ընթացակարգերի պարզեցումը հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո. ՀՀ ԱԳ ղեկավար

Հայաստանը հնարավոր է համարում ընթացակարգերի պարզեցումը հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո։ Այս միտքն է հայտնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլու հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում։

«Ոչ մի նոր բան չկա, Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։

Մենք աջակցում ենք տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման գաղափարին»,- նշել է արտգործնախարարը։

Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը կառուցողական առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին եւ սպասում է պատասխանի։

Նախարարը փաստել է, որ ապաշրջափակումը մեծ տնտեսական եւ այլ օգուտներ կբերի տարածաշրջանին, իսկ հայկական կողմի մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում եւ հիմնված են տարածքային ամբողջականության, հաղորդակցությունների նկատմամբ երկրների ինքնիշխանության սկզբունքների վրա։

Միաժամանակ, ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 21-րդ դարում բոլոր երկրները ձգտում են պարզեցնել լոգիստիկան։ Նրա խոսքով, երբ հաղորդակցություններն ապաարգելափակվեն, Երեւանը հնարավոր կհամարի ընթացակարգերը պարզեցնելը, որից կարող են շահել բոլորը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930