Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի ցավակցական ուղերձում:

«Մեր խորին ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը՝ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ»:

Վաշինգտոնի օդանավակայանի մոտ վայրէջքի ժամանակ մարդատար ինքնաթիռը բախվել է ուսումնական թռիչք իրականացնող ռազմական ուղղաթիռին, երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը: Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ուղղաթիռում՝ երեք զինվորական: Ողջ մնացածներ առայժմ չեն հայտնաբերվել:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031