ԱԺ-ում փակ հանդիպում է ընթանում անհետ կորածների ծնողների հետ. ներկա են մի շարք պաշտոնյաներ

ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ փակ հանդիպում է անցկացվում: Հանդիպմանը ներկա են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Սարգսյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը և այլն բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպմանը ներկա է նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Մենք կունենաք հիմնական զեկուցող, որից հետո հնարավորություն կունենաք հարցեր հղել, հետո կունենաք էլի հիմնական զեկուցող, որին հարցեր կկարողանաք ուղղել:

Քննարկումը կտևի մոտավորապես երեք ժամ, կունենաք 1.5 ժամ հետո փոքրիկ ընդմիջում: Հասկանալի է՝ բոլորիս համար քննարկման ընթացքում բոլոր հարցերի պատասխանը չենք կարողանալու ստանալ, պետք է պորցեսը շարունակվի: Խնդրում եմ մեկս մյուսի նկատմամբ լինենք հարգալից, որ արդյունք ունենանք, քննարկումը փակ կանցկացվի հասկանալի պատճառով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728