Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

2024 թվականի դեկտեմբերի 9-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը 2020-2023 թվականներին:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Վերահաստատումն իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման, ախտորոշման, բուժման և բուժման մոնիթորինգի մեր երկրում գործող ընթացակարգերի և գործելակարգերի, իրավական դաշտի և 2020-2023 թթ. ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրության, տեղեկատվական, մոնիթորինգի և գնահատման համակարգերի, լաբորատոր համակարգի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մանկաբարձագինեկոլոգիական և ընտանիքի պլանավորման ոլորտներում մատուցվող ծառայությունների կառուցվածքի, մարդու իրավունքների, խարանի և խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումների, իրականացվող ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության գնահատման միջոցով:

Կարգավիճակի վերահաստատման հետ միաժամանակ Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն ներկայացրել է հետագայում ևս մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու պահպանմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրագործման աշխատանքները նախատեսված են առաջիկա երեք տարիների ընթացքում:

Հայաստանի հաջորդ գնահատումը 2024-2027 թթ․ ժամանակահատվածի համար տեղի կունենա 2028 թվականին։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930