2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Միութենական Պետության (ՌԴ և Բելառուս) Գերագույն Պետական խորհրդի N 7 որոշման համաձայն, 2025 թվականի հունվարի 27-ից դեպի ՌԴ/Բելառուս կամ ՌԴ-ի/Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող հետևյալ ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ.

1) ալկոհոլային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207, 2208),

2) ծխախոտային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2401, 2402, 2403, 2404),

3) տրիկոտաժե ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 4303, 6101–6106, 6110)

4) կոշկեղեն (ԱՏԳ ԱԱ 6401–6405)

5) հեռախոսային ապարատներ, ապարատուրա, մոնիտորներ (ԱՏԳ ԱԱ 8517, 8519, 8521, 8525–8528)

6) ապրանքներ, որոնք Բելառուսի Հանրապետության օրենսդրության համաձայն, դասակարգվում են որպես վտանգավոր ապրանքներ և տարանցման մաքսային ընթացակարգի ներքո ձևակերպվել են Բելառուսի Հանրապետությունում:

Նախատեսված է, որ նավիգացիոն կապարակնիքները կտրամադրվեն փոխադրողներին Վերին Լարսի անցման կետում, սակայն անհրաժեշտ է նախքան անցման կետ ժամանելը գրանցվել համապատասխան կայքում, նախապես կատարել վճարումներ և այլն:

Ավելի մանրամասն տեղեկատվությանը, ինչպես նաև նավիգացիոն կապարակնքիների ստացմանը, հանձնմանը և այլ հարցերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031