Skip to main content

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում են՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։

«Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային ո՛րևէ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ ո՛րևէ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։

Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման։

Ուստի «Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք անհապաղ հերքել ստահոդ լուրերը, ձեռնպահ մնալ զրպարտանքի և չստուգված տեղեկությունների տարածումից՝ առաջնորդվելով մասնագիտական էթիկայի և տեղեկատվության հավաստիության սկզբունքներով»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031