Skip to main content

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով որոշումներին, սոցցանցի իր էջում գրել է․

«Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության բարձրացրած հիստերիան ու դրանից բխած ԿԸՀ որոշումները։

Հիմա կամաց-կամաց հասնում է ինֆորմացիան, թե ինչպես են որոշ ստահակներ փորձել ամեն գնով դանդաղեցնել զինվորների քվեարկությունը ու ինչ-ինչ գործընթացներ անել այն ընթացքում, երբ նրանք շարված են եղել տեղամասերի դիմաց, բայց պնդում եմ, որ ԿԸՀ-ն չպետք է տուրք տար ընդդիմության անհիմն հիստերիային ու չեղարկեր այդ տեղամասերի քվեարկությունը։
Ինքներդ եք հիշում, թե ինչպես էին Գոհար Մելոյանը, Արամ Վարդևանյանը ժամը 8-ը չեղած ասում, որ եթե տեղամասի ներսում եք, կարող եք քվեարկել։ Հետո երբ բանը հասավ զինվորներին, պարզվեց էդ օրենքը նրանց վրա չի տարածում»։

Մեկ այլ գրառմամբ, Ալեքսանյանը տեղեկացրել է, որ զինվորների քվեարկությամբ պայմանավորված՝ ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։

«Ցանկացած մի անգամ, երբ այս ընդդիմությունը առաջիկա հինգ տարիներին կարտասանի «բանակ» կամ «զինվոր» բառերը, նրանք պիտի հիշեն, որ հերթափոխից իջած ու քվեարկած զինվորների ձայնն անվավեր սարքելու պրոցես են գեներացրել»,- գրել է պատգամավորը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031