Skip to main content

Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեկ ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք, ինչպես նաև հիշյալ կուսակցության համակիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին անցկացվող հավաքին: 4 անձ ձերբակալվել էր ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031