Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան ու դրանից բխած ԿԸՀ որոշումները․ Ալեքսանյան

ՔՊԿ Վարչության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության բարձրացրած հիստերիան ու դրանից բխած ԿԸՀ որոշումները։

Հիմա կամաց-կամաց հասնում է ինֆորմացիան, թե ինչպես են որոշ ստահակներ փորձել ամեն գնով դանդաղեցնել զինվորների քվեարկությունը ու ինչ-ինչ գործընթացներ անել այն ընթացքում, երբ նրանք շարված են եղել տեղամասերի դիմաց, բայց պնդում եմ, որ ԿԸՀ-ն չպետք է տուրք տար ընդդիմության անհիմն հիստերիային ու չեղարկեր այդ տեղամասերի քվեարկությունը։

Ինքներդ եք հիշում, թե ինչպես էին Գոհար Մելոյանը, Արամ Վարդևանյանը ժամը 8-ը չեղած ասում, որ եթե տեղամասի ներսում եք, կարող եք քվեարկել։ Հետո երբ բանը հասավ զինվորներին, պարզվեց էդ օրենքը նրանց վրա չի տարածում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930