ԿԸՀ-ն ԲՀԿ-ի դիմաց հաշվեց 3.893%՝ փաստացի նշելով, որ չի մտնում ԱԺ։
«Ուժեղ Հայաստան»` 23,271%
«ԲՀԿ»` 3,989%
«ՔՊ»` 49,745%
«Հայաստան» դաշինք` 9,923%
Ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի՝ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների հրապարակած արդյունքների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 503 հազար 990, քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1126, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1300, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակից ընտրողների թիվը՝ 410, ընտրողների ընդհահնուր թիվը՝ 2 մլն 506 հազար 826, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 476 հազար 769 կամ 58.9 տոկոս։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 2 մլն 605 հազար 100, տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204 հազար, ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 470 հազար 790, ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2298, ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 473 հազար 88, չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 202 հազար 122, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1 մլն 127 հազար 734, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 16 հազար 210։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18), քննվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։






































