ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կժամանի Հայաստան

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը մոտ ապագայում կժամանի Հայաստան։

  Այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը սպասվող այցի վերաբերյալ մանրամասներ չներկայացրեց, սակայն նշեց, որ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: 

«Մոտ շաբաթներին կունենանք Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախատեսվում են նաև այլ բարձրաստիճան այցելություններ։ 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031