Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն ՀՀ-ի հեռանկարն այս տարածաշրջանում․ Աբրահամյան

Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն ՀՀ-ի հեռանկարն այս տարածաշրջանում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի վերաբերյալ մեր քաղաքացիների անհանգստությունն էապես մեծացնում է:

Հատկապես Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները, առանց չափազանցման, կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում` գոյության, ինքնուրույնության և, իհարկե, հեռանկարի առումով:

Իշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, դրանք թեժացնել, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում և իր համար լրացուցիչ գլխացավանք չառաջացնի»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031