ԵՄ Հայաստանի անդամակցության նախագիծը քաղաքացիական նախաձեռնություն է. Միրզոյան

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության նախագիծը քաղաքացիական նախաձեռնություն է և որևէ հստակ ժամկետ ու մեխանիզմ չի պարունակում, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հրավիրած մամլո ասուլիսում։

Նա ասել է, որ 50 հազար քաղաքացի ստորագրել է, և այդ նախաձեռնությունը դարձել է օրենքի նախագիծ ու պետք է քվեարկվի խորհրդարանում։

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը ներկայարցրել են «Եվրաքվե» նախաձեռության անդամները: Նախաձեռնության ներկայացրած մոտ 60 հազար ստորագրությունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 52 հազար 351 -ը: Ձայները բավարար են, որ օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգ մտնի:

Հունվարի սկզբին էլ կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Մոսկվան նույն օրը արձագանքեց՝ փոխվարչապետի մակարդակով հայտարարեցին՝ սա իրենք դիտարկում են որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ և որ Երևանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը մշակելու են այդ հանգամանքը հաշվի առնելով:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728