Վահագն Ալեքսանյանն՝ Արցախի ղեկավարության վերջին լուսանկարների մասին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին։

«Ոչ, իրենք չպետք է խոսեին, այլ պետք է խոսեին այն մարդիկ, ովքեր ներգրավված չեն բանակցություններում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Ըստ ՔՊ-ականի՝ այս հարցում դիվանագիտական նյուանս կա։

«Այսքան ժամանակ, երբ մենք խոսել ենք գերիներին վերադարձնելու մասին, մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, ու հավելյալ հանրայնությունն այս գործընթացին միայն խանգարելու է։ Եթե սրտհովանքի համար պետք էր 1-2 շատ կոշտ արտահայտություն անել ու դա օգնելու էր գերիների վերադարձին՝ սխալվում եք, հավելյալ հանրայնացումը այս պրոցեսին միայն ու միայն խանգարելու է»,- նշել է Ալեքսանյանը։

Նա վստահեցնում է, թե ՀՀ կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել ու չի դադարում աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ։

ՔՊ-ականը շատ մեծ ցավ է ապրել, երբ Արցախի ղեկավարությանը տեսել է Բաքվի դատարանում։

«Շատ կուզենայի, որ այդ ամենը տեղի ունեցած չլիներ, շատ կուզենայի, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա՝ բանակցելու, ոչ թե լսեին ընդդիմադիրներին ու չգնային»,- հավելել է Վահագն Ալեքսանյանը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930