Այսօր ԱՄՆ-ում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը uպառնnւմ է մեր ժողովրդավարությանը. Բայդենը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ամերիկացիներին ուղղված հրաժեշտի հեռուստաուղերձով, որը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube ալիքով:

Նա ասել է, որ ապահովել է Դոնալդ Թրամփին իշխանության խաղաղ անցումը և հաջողություն է մաղթել նոր վարչակազմին։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է «ժողովրդավարությանը սպառնացող օլիգարխիայի» առաջացման մասին (նկատի ունի Թրամփի մերձավոր շրջապատի միլիարդատերերին-Խմբ.):

«Այսօր Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ամբողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին ու ազատություններին և բոլորի համար արդարացիորեն առաջ գնալուն», — ասել է Բայդենը՝ ուշադրություն հրավիրելով «մի քանի գերհարուստ մարդկանց ձեռքում իշխանության կենտրոնացման վտանգի և իշխանության չարաշահումը չվերահսկվելու դեպքում, վտանգավոր հետևանքենրի վրա»:

Բայդենը հայտարարել է նաև երկրի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, որը, նրա կարծիքով, պետք է հնարավորություն տա քրեական պատասխանատվության ենթարկել օրենքը խախտած նախագահներին և նախկին ղեկավարներին։

«Մենք պետք է լրացումներ կատարենք, որպեսզի պարզ լինի, որ ոչ ոք անձեռնմխելի չէ պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների նկատմամբ», — ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նախագահական իշխանությունը «բացարձակ չէ և չպետք է լինի»։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Բայդենն ասել է, որ Գազայի հատվածում հարդադարի հաստատման վերաբերյալ գործարքի ծրագիրը մշակել և իրագործել է իր վարչակազմը։

«Մենք ուժեղացրել ենք ՆԱՏՕ-ն դրսում։ Ուկրաինան դեռ ազատ է, և մեզ հաջողվել է դիմակայել Չինաստանին»,- ասել է Բայդենը՝ որևէ անգամ չհիշատակելով Ռուսաստանը կամ Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի հետ:

«Ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր ձեռքբերումների ազդեցությունը զգացվի: Բայց սերմերը ցանվել են, և դրանք կաճեն առաջիկա տասնամյակների ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Իր նախագահության ձեռքբերումների թվում նա նշել է գրեթե 17 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև առողջապահության հասանելիության ընդլայնումը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  

- Այս թեմայով -