Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը խստացրել է ցուցումները ՌԴ-ի օդային տարածք մտնելու համար

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը խստացրել է ցուցումները Ռուսաստանի օդային տարածք մտնող ավիաընկերությունների համար և կոչ է արել դեպի Եվրամիություն թռչող ավիաընկերություններին խուսափել Ռուսաստանի ողջ եվրոպական հատվածի և Ուրալի վրայով թռիչքներից։

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի խոցումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի վրայով թռիչքը «մեծ վտանգ» է ներկայացնում քաղաքացիական թռիչքների համար՝ ուկրաինական պատերազմի ֆոնին, ուրբաթ հայտարարել է Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը:

Գործակալությունը նշել է, որ ուկրաինական հակամարտությունն «առաջացնում է Ռուսաստանի օդային տարածքում քաղաքացիական ինքնաթիռների ոչ միտումնավոր թիրախավորման վտանգ՝ քաղաքացիական ու ռազմական կառույցների միջև թերի համակարգման և սխալ նույնականացման պատճառով»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031