Skip to main content

Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ շատ վաղուց և դա ևս մեկ երաշխիք է եղել որպեսզի ես կարողանամ առաջարկել նրա թեկնածությունը. Գալյան

Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ շատ վաղուց և դա ևս մեկ երաշխիք կամ հիմք է եղել որպեսզի ես, հանգիստ սրտով, կարողանամ առաջարկել նրա թեկնածությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ընկերուհին շատ լայն հասկացություն է, ՀՀ-ում բոլորը բոլորին գրեթե ճանաչում են և կարծում եմ, որ անձնական վստահության դաշտը ևս կարևոր է այդպիսի պատասխանատու պաշտոնում առաջարկելու համար:

Ես Թադևոսյանի թեկնածությունն առաջարկելը գտել եմ հարմար ելնելով մի շարք հանգամանքներից՝ այդ թվում մարդու կենսագրությունից, պրոֆեսիոնալ հատկանիշներից, կամային հատկանիշներից, սոցիալական կապերից և այլով: Եվ կարծում եմ՝ մոտ ապագայում, տիկին Թադևոսյանն, իր աշխատանքով ցույց կտա, որ իրապես արժանի է եղել այդ նշանակմանը»,- ասել է Գալյանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31