Կասկածում եմ, որ Հայաստանը կարող է լինել միաժամանակ և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում․ Պեսկով

Պեսկովը կասկած է հայտնել, որ Հայաստանը տեսականորեն կարող է միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Այս մասին հայտնում է «TASS»-ը:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։

«ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների՝ օրենքով սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների այս որոշումը կարելի է որակել թերևս մեկ բառով` կտրուկ: Հայաստանը լինելով ԵԱՏՄ տնտեսական բլոկի անդամ, սկսում է մեկ այլ խոշոր տնտեսական միությանը անդամակցելու գործընթաց:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930