Skip to main content

Թուրքիան զգուշացնում է Սիրիայի հյուսիսում հնարավոր հարձակման մասին

Եթե Սիրիայի հյուսիսում գործող քրդական խմբավորումները վայր չդնեն զենքերն, ապա Թուրքիայի զինված ուժերը կարող են հատել այդ երկրի հետ սահմանը՝ հարձակում ձեռնարկելով «ահաբեկչական կազմավորումների դեմ», հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործողությունների ընթացքում «Անկարան հարգելու է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։

Turkiye թերթի տեղեկություններով՝ հնարավոր հարձակմանը կարող են մասնակցել նաև Անկարայի հետ համագործակցող սիրիական խմբավորումները։

«Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազատ բանակի» ստորաբաժանումները տեղակայվել են Հալեպի, Ռաքքայի և Հասեկեյի ուղղություններում։ Այս շրջաններ նաև հավելյալ անձնակազմ և զրահատեխնիկա է տեղափոխվել», — գրում է թերթը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031