Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2025 թվականի առաջին նիստի ժամանակ անդրադարձավ կենսաթոշակների վերաբերյալ քննադատություններին:
«Երբեք երկրում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Չի եղել նման բան։ Գնացեք, վերցրեք պատմությունը, նայեք։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022թ. նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան նվազագույն պարենային զամբյուղը»,- նկատեց նա:
Կառավարության ղեկավարը նաև նշեց, որ 2018թ. հետո նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել են:
«Ասում են՝ հա, որ 5 անգամ բարձրարցրել եք, 36 հազար դրամ չէ՞։ Բա մենք մեղավո՞ր ենք, որ 5 անգամ բարձրացրել ենք, բարձրացնում, բարձրացնում ենք, չի բարձրանում: Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց 375 հազար դրամ դառնար»,- ասաց Փաշինյանը: