Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ

Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և այժմ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Մինչև վերջ չէի ուզում, բայց քանի որ արդեն սկսել են զանգահարել լրագրողները, ինքս կգրեմ։ Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և կոմայի մեջ է։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի։ Տիգրանի մայրը, ինչպես իմ մայրը, մեզ հետ են ապրում։ Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, որը երկու տարի առաջ կորցրել է իր ավագ որդուն և այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի իր կրտսերին», — գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031