Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը хունվարի 8-ին Հայաստան է ժամանել:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին կժամանի Հայաստան, հունվարի 9-ին հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930