Վարչապետը ստորագրեց Ծովինար Թադևոսյանին Քրեակատարողական ծառայության պետ նշանակելու որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Ծովինար Թադևոսյանը նշանակվեց Քրեակատարողական ծառայության պետ:

Վարչապետը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Թադևոսյանը Քրեակատարողական ծառայության պետ կնշանակվի և որ կառավարությունում հանդիպել է նրա հետ։

33-ամյա Թադևոսյանը 2020-ից Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր:

Քրեակատարողականի պետի պաշտոնը թափուր էր անցած տարվա դեկտեմբերի 5-ից։ Նախկին ղեկավարը՝ Ամբակում Գրիգորյանը, պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի․ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը չցանկացավ աշխատել Գրիգորյանի հետ, նա էլ օրենքի ուժով ազատվեց պաշտոնից։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031