Skip to main content

Կիևը պատրաստ է Թրամփի հետ բանակցություններին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի լրագրող Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը պատրաստ է այս ամսվա վերջին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է Ուկրաինայի հակամարտությունը լուծել Կիևի կողմից վերահսկվող տարածքների համար ՆԱՏՕ-ի երաշխիքի դեպքում։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «այն հզոր երկիր է»։

Միաժամանակ Զելենսկին առիթը բաց չի թողել գովաբանելու Թրամփին, ում նախկինում վիրավորել էր։ «Թրամփն ավելի ուժեղ է, քան Հարիսը»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30