ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կպարգևատրի Լիոնել Մեսսիին

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հունվարի 4-ին Սպիտակ տանը կանցկացնի Ազատության նախագահական մեդալով պարգևատրման արարողությունը, որի շրջանակներում կպարգևատրվի նաև «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Այս մեդալը հանդիսանում է երկրի ամենաբարձր քաղաքացիական պարգևը, որը շնորհվում է անձանց, ովքեր «նշանակալի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, համաշխարհային խաղաղության կամ այլ կարևոր հասարակական, պետական կամ մասնավոր նախաձեռնությունների զարգացման գործում»։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 22 խաղի, որոնցում խփել է 21 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ձմեռ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ 37-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031