Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունն ավարտվել է:

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի Վրաստանի նախագահի նստավայրը՝ չնայած, որ մինչ այս հակառակն էր պնդում:

«Ես հեռանում եմ նստավայրից և ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը, այստեղ լեգիտիմություն չկա, ես դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ»,- ասել է նա՝ դիմելով ընդդիմադիր ցուցարարներին:

Ընդդիմությունն ու Զուրաբիշվիլին, պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031