Ադրբեջանական ավիաընկերությունը հայտարարություն է տարածել կործանված ինքնաթիռի վերաբերյալ

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը նշել է իր ինքնաթիռի կործանման պատճառը։

Աղետի նախնական պատճառը «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունն է»։

Այս մասին ասվում է ավիաընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը դադարեցրել է չվերթները նաև դեպի Նիժնի Նովգորոդ, Վլադիկավկազ և Սարատով քաղաքներ։

Ավելի վաղ ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավարն ասել էր, որ Ղազախստանում ադրբեջանական AZAL ընկերության կործանված ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում, ինչպես նախատեսված էր, Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների պատճառով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031