Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։
Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։ «Մենք վերահսկում ենք կաթնամթերքի արտադրության ամբողջ գործընթացը՝ սեփական դաշտերում կերի ցանումից և ստացումից մինչև դրա մատակարարում մեր ֆերմա, կաթի ստացում, կաթնամթերքի պատրաստում ու մատակարարում սուպերմարկետներ։
Մենք հայաստանյան կաթնամթերքի շուկա բերեցինք նոր ու բացառիկ որակ։ Շնորհակալ եմ այդ որակը գնահատողներին՝ մեր սպառողներին։ Ուրախ եմ, որ մեր յոգուրտները շատ կարճ ժամանակում սպառողների կողմից դարձան սիրելի ու պահանջված։ Դրանք պատրաստվում են անարատ կաթից և բնական մրգերից, վիտամիններով հարուստ են և առանց հավելումների, որովհետև մեզ համար կարևորագույն արժեքը որակն է։ Նախքան յուրաքանչյուր պրոդուկտի ներկայացումը՝ առաջին հերթին ինքներս մեզ ենք հարցնում՝ արդյո՞ք սա այն որակն է, որն առողջ կենսակերպ կբերի մեր ընտանիքներին, երեխաներին, հասարակությանը, մեր ներկայիս և պոտենցիալ սպառողներին։ Այս նշաձողը մեզ համար եղել է և մնալու է անսասան»,-ընդգծել է Ռուբեն Սիրադեղյանը։ Նա կարևորել է առողջ սնվելու մշակույթի ձևավորումն ու ապրելակերպը, որին ուղղված է Երեմյան կաթնամթերքի յուրաքանչյուր արտադրանք։
Երեմյան կաթնամթերքի մյուս նորույթը՝ ուտելի յոգուրտները, ևս հասանելի են սպառողներին՝ դարձյալ պատրաստված «Ա» կարգի կաթից, ամբողջովին բնական և առողջարար։
Հիշեցնենք, որ առաջնորդվելով երեք անկյունաքարային գործոններով՝ նորարարություն, որակ և մարդ, «Երեմյան» ընկերությունների խումբը գերժամանակակից ֆերմայի և գործարանի հզորությունների շնորհիվ արտադրում և սպառողին է ներկայացնում շուրջ 100 տեսակի ամենաբարձր որակի բնական կաթնամթերք։