Դա կապված է իմ այս էջում իմ իսկ հորդորով քաղաքացիների բարձրացրած հարցերին արձագանքելու անհրաժեշտության հետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ, եթե վերջին շրջանում, կամ առաջիկայում այնքան էլ հասկանալի չլինի, թե սոցիալական ցանցերի իմ էջերում այս կամ այն թեմային ինչու եմ անդրադառնում, իմացեք, որ դա կապված է իմ այս էջում իմ իսկ հորդորով քաղաքացիների բարձրացրած հարցերին արձագանքելու անհրաժեշտության հետ, որոնք ունեն շատ լայն ընդգրկում, սկսած անձնականից, ավարտած տնտեսականով ու աշխարհքաղաքականով:

Շատ դեպքերում օգտատերերի մեկնաբանություններին հղում չեմ անում նախ որովհետեւ նույն կամ նմանատիպ հարցեր բարցրացնողները շատ են եւ նրանց գրառումները հիշատակելը իմաստ չունի, որովհետեւ դրանք արդեն իսկ հրապարակված են իմ էջում ու կրկին մեջբերելը ժամանակի ոչ արդյունավետ օգտագործում կլինի:

Շնորհակալություն»:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930