Մահացել է Mango-ի հիմնադիրը

Հագուստի դիզայնի և վաճառքի իսպանական Mango ընկերության հիմնադիրը և Իսպանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Իսակ Անդիկը, մահացել է Կատալոնիայի ինքնավար համայնքի լեռներում դժբախտ պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնում է El PaÍs թերթը։

Թերթի տեղեկություններով՝ 71-ամյա գործարարը մահացել է Կոլբատո մունիցիպալիտետում կիրճն ընկնելու հետևանքով։

Ինչպես պարզաբանում է La Vanguardia թերթը, Անդիկը ընտանիքի անդամների հետ էքսկուրսիայի է եղել։ Նա ընկել է 150 մ բարձրությունից։

Mango ցանցը հիմնադրվել է 1984 թվականին Կատալոնիայի ինքնավար համայնքում ծագումով թուրք գործարար Իսակ Անդիկի կողմից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031