Հակոբ Ասլանյանը փոշմանել է. նա հայտարարել է, թե դուրս չի գալիս ՔՊ-ից

ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանը, հրաժարվել է՝ հայտարարելով, որ դուրս չի գալիս ՔՊ-ից և կիսում է խմբակցության ու կուսակցության ղեկավարի քաղաքական մոտեցումները։

Հակոբ Ասլանյանին իր հայտարարությունից հրաժարվելու տեքստը SMS-ով ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հակոբ Ասլանյանը։

Հակոբ Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա։ Առավելևս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ։ Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ և գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի և խմբակցության որոշումների։ Միևնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով։», — մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031