Մրցանակը Սրբուհի Գալյանին է հանձնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Ինչպես հայտնել ենք՝ Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին:

Արդարադատությն նախարարության հաղորդագրության համաձայն՝ մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:

Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, այն նպատակ ունի ճանաչել և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարող անձանց ու կազմակերպություններին:

Այս մրցանակը տրվում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն հակակոռուպցիոն գործունեության մեջ:

Հիմնական առանձնահատկություններն են՝ խրախուսել և աջակցել աշխարհի տարբեր երկրների հակակոռուպցիոն գործիչներին և աջակցել թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը Սրբուհի Գալյանին՝ հիշեցնելով, որ Հայաստանում նա առաջին
Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031