ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն

Դատական իշխանությունը տեղեկացնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն:

«Դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան հինգ օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատարել այն, և ավելի քան մեկ տարի երեք ամիս անց է այն հանձնել առաքման: Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031