Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):

Հրում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Պոկում վարժությունում Ալեքսանդրան 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Երկամարտում սա Հայաստանի առաջին մեդալն էր Բահրեյում մեկնարկած աշխարհի առաջնությունում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031