Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում, ցանկանում ենք՝ Սիրիան հասնի խաղաղության․ Էրդողան

Սիրիայում արդեն քաղաքական և դիվանագիտական նոր իրողություն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նա նշել է, որ Սիրիայի ապագան որոշելու է Սիրիայի ժողովուրդը: Էրդողանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում իրադարձությունների հրահրումը ոչ ոքի օգուտ չի տա: Թուրքիայի նախագահը հավելել է, որ իր երկրի ազգային անվտանգության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերը կկանխվեն, և կոչ է արել տարածաշրջանային և միջազգային դերակատարներին աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ազգային միասնությանը․

«Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում և ցանկանում ենք, որ մեր հարևան երկիրը՝ Սիրիան, հասնի խաղաղության, որին ձգտում է 13 տարի», — ասել է Էրդողանը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031