Արդյո՞ք «ադրեբեջանցիների վերադարձի» հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է՝ արդյոք «ադրեբեջանցիների վերադարձի» հարցը խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգում կա, թե չկա:

«Հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի: Երբ ասես՝ էս թեման քննարկվում է, և էս թեման չի քննարակվում, դու մի գուցե փակես էդ թեման քննարկելու հնարավորության դուռը, դրա համար մենք չենք խոսում, կամ բացես էդ թեման քննարկելու դուռը», — ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031