Ահաբեկչության վտանգ. Իսրայելի նախազգուշացումը Հայաստան մեկնողներին

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը երեք երկրների համար ճամփորդական նախազգուշացումները համապատասխանեցրել է անվտանգության նորացված գնահատականին համապատասխան:

Ճանապարհորդության նախազգուշացման մակարդակը բարձրացվել է և՛ Մալդիվների, և՛ Հայաստանի համար, իսկ Բրազիլիայի համար իջեցվել է, գրում է Times of Israel-ը։

Հայաստանի համար ճամփորդության նախազգուշացումը 1-ին մակարդակից բարձրացվել է 2-րդ մակարդակի՝ «Հայաստանում իսրայելցիների/հրեաների համար ահաբեկչական տարրերի աճող սպառնալիքի լույսի ներքո», ասվում է Իսրայելի Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Թե ինչ «ահաբեկչական տարրերի» մասին է խոսքը, խիստ գաղտնիք է։

Մակարդակ 2-ը ճանապարհորդներին խորհուրդ է տալիս «ձեռնարկել ավելի շատ նախազգուշական միջոցներ», սակայն չի դիտվում որպես կոչ՝ ընդհանրապես խուսափել այցից կամ լքել երկիրը:

Մալդիվները զգոնության մակարդակը 2-ից բարձրացրել են 3-րդ մակարդակի՝ «կղզում ահաբեկիչների համախոհների առկայության և իսրայելցիների և հրեաների նկատմամբ աճող թշնամանքի պատճառով»։

3-րդ մակարդակի ահազանգի ներքո իսրայելցիներին խորհուրդ է տրվում խուսափել բոլոր ոչ էական ճանապարհորդություններից դեպի այդ վայր: Իսրայելի Ազգային անվտանգության ծառայությունը նաև ասում է, որ իջեցրել է Բրազիլիայի համար ճանապարհորդության նախազգուշացումը մինչև 1 մակարդակ, բացառությամբ Բրազիլիա-Արգենտինա-Պարագվայ սահմանային տարածքի, որտեղ 2-րդ մակարդակի նախազգուշացումը կմնա ուժի մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031