Բիթքոինի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 հազար դոլարը

Դեկտեմբերի 5-ի սակարկությունների ժամանակ բիթքոինի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ հատել է 100 հազար դոլարի սահմանագիծը և անմիջապես անցել 103,3 հազարի մակարդակը։

Այս մասին են վկայում Binance բորսայի տվյալները։

ՀՀ ժամանակով ժամը 6:41-ին աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթի փոխարժեքը հասել է 100,1 հազար դոլարի, իսկ մեկուկես ժամ անց այն եղել է 103,1 հազարի մակարդակում: Այսպիսով, կարճ ժամանակահատվածում Bitcoin-ի գնանշումները ցույց են տվել $3 հազար աճ։

Նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, բիթքոինի փոխարժեքը մոտեցել էր 100 հազար դոլարի նշագծին և հերթական անգամ գերազանցեց 99 հազարի մակարդակը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930