Մյասնիկյան պողոտայում բախվել են «Honda»-ն և «Mercedes-Benz»-ը․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031