Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրովն ու Ֆիդանը լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նրանք հաստատել են իրավիճակի կայունացման համար համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ այսօր սիրիական բանակը հայտարարել է Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:

Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:

Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031