Սիրիայում ծավալվող իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ

Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- նշել է Բադալյանը:

Հիշեցնենք՝ Հալեպում կատաղի մարտեր են ընթանում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) զինյալների և թուրքամետ ուժերի միջև, որոնք բախվում են ընդդիմադիր զինյալների խմբերին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930